Այս զգեստը նույնպես կարել է Նիկոլյանը․․․ էս էլ ձեր հերոսը

Երեկվանից մեծ աղղմուկ բարձրացրեց հայ հայտնի դիզայներ Արամ Նիկոլյանի անմիջական մասնակցությամբ միջադեպը։ Ինչպես գիտեք՝ դիզայները համալիրի բեմում այրեց Ադրբեջանի դրոշը։

Հանրությունը կրկին երկու մասի բաժանվեց՝ ոմանք քննադատեցին այս արարքը, ոմանք էլ հպարտացան նման արարքով, քանզի Ադրբեջանի դրոշը Երևանում, ինչ խոսք, նյարդայանցնում է բոլորին։

Սակայն սոցիալական տիրույթում մի գրառում հայտնվեց, որը, մեղմ ասած, ամեն բան շրջեց գլխիվայր։ Ահա թե ինչ է գրում Սասուն Քոսյանը․ «Էս էլ ձեր հերոսը… Պարզվում է այս զգեստի հեղինակն էլ է Նիկոլյանը: Այսինքն, ինքը դեմ չէ վարձի դիմաց Ադրբեջանի դրոշով զգեստ ստեղծելուն:

Եթե փողը կա, թասիբի մասին ինչ պիտի մտածի: Իսկական թասիբով մարդը կհրաժարվեր էդ աշխատանքից ու իր սկզբունքների համար մի երկու կոպեկ անձանպես կտուժվեր: Բայց ինքը նախընտրեց Հայաստանի հեղինակությունը զոհաբերել ու «հերոսանալ»:

Դիշյովկա էշի գլուխ…»։Թե ինչքանով այն համապատասխանում իրականությանը, հստակ չէ։ ԱՐամ ՆԻկոլյանն այս գրառմանը չի պատասխանել և այս մասին դեռ ոչինչ չի խոսել։

Понравилась статья? Поделиться с друзьями: