Այս երգը հնարավոր չէ լսել առանց փշաքաղվելու

Մոր մասին երգերը շատ-շատ են։ Բավական է միայն համացանցի որոնման համակարգում այդպիսի երգեր փնտրել, դուք ընտրության մեծ հնարավորություն կունենաք։

Վերջին տարիներին հատկապես հանրաճանաչություն է ձեռք բերել և կարծես «նորաձև է դարձել» հայ և ռուս երգիչների համագործակցությունը, զուգերգերը։ Երկու լեզուների համադրությունը գեղեցիկ է հնչում՝ գերելով ինչպես հայազգի, այնպես էլ ռուսաստանցի երկրպագուներին։

Այդպիսի երգերից է ազգությամբ հայ Արամեի և ռուս երգչուհի Դիանա Գուրցկայայի «Մայրիկ» երգը։ Սակայն նշենք, որ ռուս կատարողուհին երգում է հայերեն։

Դիանայի ձայնը մեղմ է ու քնքուշ։ Նրան լսելիս հնարավոր չէ անտարբեր մնալ։

«Դիանան այնպիսի ձայն ունի՝ Աստծուց տրված, առանց արցունքների հնարավոր չէ լսել»,-YouTube-ում երգը մեկնաբանել է երկրպագուներից մեկը։

Понравилась статья? Поделиться с друзьями: