Այսօր Ֆորշի ծննդյան օրն է

ՀՀ երգիչ , երգահան, սիրելի Ֆորշը այսօր տոնում է իր ծննդյան տարեդարձը: Ֆորշի մասին հիշելիս երևանյան գիշերներն ու մեր բոլոր սերերն ենք մտաբերում:

Երբ Ֆորշն է երգում , սիրտդ երևանյան արևով է լցվում: Նրա երգերում խենթ աղջիկն ու սերը մի գեղեցիկ պատմություն են գրում երևանյան լուսավոր գիշերներում, Ֆորշի երգերում սիրուն միշտ բարև ենք ասում, բաժանումի ցավն այստեղ չկա ասես:

Ֆորշի ձայնն իր երգերի պես մեղեդային է, յուրահատուկ, ամեն նոտան  հիշեցնել է տալիս, որ Երևանը մենք ենք ու եթե քարին մի բուռ արև նվիրենք ու միքիչ էլ սեր, Երևանը կստացվի, որի հետ մենք բոլորս միայն մի ճանապարհ ունենք՝ նոր ու լուսավոր:

Ահա այսպիսին են Ֆորշի երգերը՝ լավատեսական, լուսավոր, պայծառ , ապրեցնող, անսահման սեր ունեն իրենց մեջ , քթիդ տակ անպայման ձայնակցում ես, բառերը հոգուցդ են բխում, թվում է ՝ անգիր գիտես, սովորել էլ պետք չէ:

Վաղ առավոտից երգչի ընկերներ, բարեկամներն ու հարազատները շնորհավորում են նրան, լուսանկարներ հրապարակում՝ մաղթելով միայն լավն ու բարին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!