Այսօր քույր-եղբայրների օրն է. երջանիկ են քույրեր և եղբայրներ ունեցողները

Այսօր մեկն է միջազգայնորեն ընդունված այն յուրահատուկ օրերից, որն իր մեջ ընդգրկում է ամենագեղեցիկ խորհուրդը. քույր-եղբայրների օրն է:

Անժխտելի է՝ ամենաերջանիկներն են բոլոր նրանք, որոնք կյանքը ժպտացել և բախտավորություն է պարգևել զգալու քրոջական կամ եղբայրական քաղցր ու ջերմ ներկայությունը: Երջանկությունն առավել կրկնապատիկ է դառնում, երբ միաժամանակ զգալի է թե՛ քրոջ, թե՛ եղբոր գեղեցիկ ներկայությունը:

Բացի այն, որ քույրերն ու եղբայրները ամենից առաջ մեր մանկության ուղեկիցներն են, գեղեցիկ հիշողությունների ու խենթությունների վկաները, նրանք նաև մեր ամենօրյա խորհրդատուներն են, մեզնով ուրախացողներն ու հպարտացողները:

Անհնար է երևակայել առավել վեհ ու գեղեցիկ զգացում, քան եղբայրական ասպետական ու հովանավորող ներկայությունն է քրոջ կյանքում, անհնար է երևակայել ավելի քնքուշ երևույթ, քան քրոջական նուրբ ու հոգատար խնամատարությունը:

Քույր ու եղբայրն ընտանեկան անփոխարինելի միջավայրի հրաշագործ կերտողներն են, տաքուկ միջավայրի հաղորդիչներ: Պատահական չէ ուրեմն նաև նրանց ձոնված բազմաքանակ գեղեցիկ ստեղծագործությունների առատությունը:

Понравилась статья? Поделиться с друзьями: