Այսօր Քլոե Քարդաշյանի ծննդյան օրն է

Այսօր աշխարհի ամենահայտնի հայուհիներից մեկի՝ գեղեցկուհի Քլոե Քարդաշյանի ծննդյան օրն է․ նա տոնում է երեսունվեցամյակը։ Նրբադեմ Քարդաշյան- կրտսերը ծնվել է 1984-ի հունիսի քսանյոթին՝ Լոս Անջելեսում՝ իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի և աստղ Քրիս Ջենների ընտանիքում։

Գեղեցկուհին թեև կիսով չափ է հայուհի, ամեն կերպ շեշտում է իր հայկական ինքնությունը։ Նա տոնում է բոլոր տոները, հայաստանյան իրադարձությունների մասին խոսում և հայկական սիմվոլիկ իրեր կրում։

Գեղեցկուհին հայտնի հեռուստաաստղ է, դիզայներ և բրենդային կոսմետիկայի արտադրող։ Նա մասնակցում է ընտանեկան հոռուստաշոուին և աշխատում որպես հաղորդավարուհի։

Քլոեն նաև հրաշալի մայրիկ է, անգամ քույրերն են նրան լավագույն մայրիկ անվանել՝ նշելով իր անչափ հոգատար վերաբերմունքը բալիկին։ Նա բասկետբոլիստ Թրիսթան Թոմփսոնի հետ հարաբերություններից հրաշք դուստր է ունեցել՝ Թրուն, որը ծնվել է 2018-ի ապրիլի տասներկուսին, երբ զույգն արդեն միասին չէր, քանի որ Թոմփսոնը դավաճանել է Քլոեին, մինչ նա հղի էր։

Понравилась статья? Поделиться с друзьями: