Այսօր Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան օրն է

Այսօր գյումրեցի անվանի մարզիկ, տիտղոսակիր ծանրորդ, հայ ազգի պարծանք Տիգրան Մարտիրոսյանի ծննդյան օրն է։ Նա դառնում է երեսուներկու տարեկան։

Մեր հրաշք ծանրորդը աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի եռակի չեմպիոն, ինչպես նաև այլ հարկի բազում մեդալների դափնեկիր։ Ու այս ամենը միայն մեծահասակների պայքարում։ Երիտասարդական ու պատանեկան առաջնություններում անթիվ մեդալների ու ռեկորդների հեղինակ է եղել։ Տիգրանին շնորհվել է հայաստանյան սպորտի վաստակավոր վարպետի կոչում։

Թերևս Տիգրանի ամենանշանակալի ու ամենահիշվող հաղթանակը Անթալիայում տոնած հաղթանակն է, երբ թուրքական հողում վեր խոյացավ հայոց եռագույնն ու հնչեց մեր հաղթական օրհներգը։ Տիգրանը կարողացավ առաջ անցնել չին Լյու Քսիաջունից՝ հռչակվելով աշխարհի չեմպիոն՝ Տիգրան Մեծի պես աշխարհի տիրակալ։

Նա հաղթանակը նվիրեց ամիսներ առաջ կյանքից հեռացած մարզչին՝ Աշոտ Մխիթարյանի անմար հիշատակին։ Այդ հրաշալի ու անմոռանալի հաղթանակից հետո նա ճանաչվեց հայաստանյան լավագույն մարզիչ։

Понравилась статья? Поделиться с друзьями: