Այսօր Վիգեն Ստեփանյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանի ծննդյան օրն է։ Վ․ Ստեփանյանը ծնվել է 1952ին Երևանում։ 1869ին ընդունվել է պոլիտեխնիկական ինստիտուտ՝ շինարարական։

1973ին Ստանիսլավսկու կից ստուդիայում է ուսանել, մինչև 1977ը աշխատել է դերասան։ 1977ին որպես դերասան աշխատել է Սունդուկյանի թատրոնում։ 1989ին հիմնել է «Արձագանք» ստուդիան, որը հետո մետրո թատրոնի հիմքը պիտի դառնար։ 1994ից 2003ը Լիբանանում է Վիգենը աշխատել։

2003ին գալով Հայաստան, անցել է նորից «մետրո» թատրոնում աշխատանքի։ 2007ին որպես հրավիրյալ արտիստ աշխատել է տարբեր թատրոններում։ Բեմադրություն է արել կամերային երաժշտական, պատանի հանդիսատեսի թատրոններում։  Խաղացել է Վիգենը նաև մի շարք սերիալներում, որից հետո նրա դեմքը ճանաչելի է դարձել։

Սակայն նա թատերական աշխարհում առավել հայտնի է իր պիեսների բեմականացմամբ ու նաև հենց բուն բեմադրություններով։ Վերջին շրջանում հիմնականում կամերային երաժշտականում է բեմադրություններ արել։ Նաև իր մի քանի թատրոնների աշխատանքներ տեղափոխել է կամերային երաժշտական։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!