Այսօր Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ լեգենդար արտիստուհու կյանքից

Այսօր՝ մարտի տասնիննին, ճանաչված, սիրված, տաղանդավոր և լեգենդ դարձած դերասանուի Վարդուհի Վարդերեսյանի ծննդյան օրն է։

Այս տարի երջանկահիշատակ դերասանուհու 95-ամյակն է։ Արտիստուհու ծննդավայրը Բուխարեստն է։ Իսկ Հայաստան է տեղափոխվել 1946 թվականին։

Եվ հենց այդ տարիներին էլ սկսել է բեմական գործունեությունը։ Դերասանուհին մասնագիտությունը նույնպես ստացել է Հայաստանում և քայլ առ քայլ առաջ շարժվել, սիրահարվել թատրոնին և գրավել թատրոնը։ Ամուսանցել է Գևորգ Աբաջյանի հետ, ով նույնպես թատրոնին անչափ մոտ էր կանգնած։

Նրանք ունեցել են երկու որդի՝ ավագը դիվանագետի մասնագիտությունն է ընտրել, իսկ կիրտսերը դարձել է դաշնակահար։ Վարդուհի Վարդերեսյանը խաղացել է մի շարք ներկայացումներում, կերտել այնպիսի կերպարներ, որոնք առ այսօր հիշվում են հանդիսատեսի կողմից։

Դերասանուհին նաև նկարահանվել է ֆիլմերում և բազմաթիվ դերեր կերտել։ Արժանացել է մի շարք պարգևների և մրցանակների։

Կյանքից հեռացել է 2015 թ․՝ 87 տարեկան հասակում։ Շնորհավորում ենք արտիստուհու երկնային ծնունդը։

Понравилась статья? Поделиться с друзьями: