Այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանի կյանքից

Այսօր՝ փետրվարի քսանյոթին, դերասան Վարդան Պետրոսյանի տարեդարձն է։ Դերասանն այսօր դարձավ 64 տարեկան։

Նա ծնվել է Երևանում։ Կրթությունը ստացել է նույնպես Երևանում․ Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանի շրջանավարտ է եղել, ապա ավարտել Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժինը։

Ծառայել է խորհրդային բանակում, որտեղից էլ վերադառնալուց հետո բեմադրել է մի քանի ներկայացումներ, որոնք քաղաքական բնույթ ունեին և ծաղրի էին ենթարկում քաղաքականության արատավոր մի շարք երևույթներ։

Ժամանակներն այնպիսին էին, որ դերասանը հեռացավ հայրենիքից և գործունեությունը ծավալեց Փարիզում։ Այնտեղ ապրեց և աշխատեց հինգ տարի, այնուհետև կրկին վերադարձավ Երևան։

Եվ սկսեց քաղաքական, հասարակական տարբեր հարցեր պարունակող ներկայացումներ բեմադրել։ Հայտնի ավտովթարից հետո մի քանի տարի ազատազրկման ենթարկվելուց հետո Վարդան Պետրոսյանը մեկնեց Ֆրանսիա, որտեղ էլ բեմադրել է մի ներկայացում, որը նվիրված է եղել բանտում անցկացրած իր տարիներին։ Ներկայացումը կոչվում է՝ Իմ կիսատ թողած երգը։ Շնորհավորում ենք դերասանին և լավագույնը մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: