Այսօր վաստակավոր արտիստուհի, տաղանդավոր ասմունքող Սիլվա Յուզբաշյանի ծննդյան օրն է

ՀՀ վաստակավոր արտիստուհի, տաղանդավոր ասմունքող Ս. Յուզբաշյանն այսօր տոնում է ծննդյան վաթսունվեց ամյակը: Նա ծնունդով գյումրեցի է, ունի դերասանի մասնագիտություն, խաղացել է մի շարք ֆիլմերում:

Բազմաբեղուն ու հետաքրքիր կյանքի ընթացքում Ս. Յուզբաշյանն իր կախարդիչ ու յուրահատուկ ձայնով հայ ընթերցողներին հասցրել է բազմիցս հիացնել՝ իրեն բնորոշ ոճով ու հմայքով ներկայացնելով հայ դասականների գեղեցիկ ստեղծագործությունները:

Այսօր էլ արտիստուհին շարունակում է աշխատել ռադիոյում, իր ձայնով հիացնել շատ-շատերին: Սիլվան անձնապես ծանոթ է եղել և մտերմիկ շփումներ է ունեցել մի շարք անվանի ու արդեն իրավացիորեն դասական համարվող մի շարք ստեղծագործողների հետ:

Իր հուշերում անթեղված բազմաթիվ հաճելի պահեր ունի Ս. Յուզբաշյանը Սիլվա Կապուտիկյանի, Վիլյամ Սարոյանի, Վահագն Դավթյանի և այլ հանճարեղ ստեղծագործողների հետ կապված, որոնց մասին հարմար առիթներին սիրում է պատմել:

Ս. Յուզբաշյանը բազմաթիվ պարգևների է արժանացել: Արտիստուհու ծննդյան օրվա առիթով առաջարկում ենք ունկնդրել նրա կախարդական ու հմայող ձայնով մեր գրականության գեղեցիկ ստեղծագործություններից մեկը:

Понравилась статья? Поделиться с друзьями: