Այսօր վաղամեռիկ տաղանդավոր նկարիչ, քանդակագործ, բանաստեղծ Սիփան Շիրազի հիշատակի օրն է

Արդեն երեսուն տարի է անցել այն օրից, ինչ աշխարհափոխ է եղել տաղանդավոր բանաստեղծ Հովհաննես Շիրազի նույնքան տաղանդավոր որդին՝ Սիփան Շիրազը:

Նա ոչ միայն հորից ժառանգել էր բանաստեղծելու նուրբ արվեստը, այլև հրաշալի գեղագիտական ընկալումներ ուներ և փայլուն նկարիչ ու քանդակագործ էր նաև:

Սիփան Շիրազի կյանքը շատ շուտ ընդհատվեց. ընդամենը քսանինը տարեկան էր:

Սակայն նրանից մեզ են հասել մի շարք հրաշալի ու նուրբ պատկերներով հյուսված գեղարվեստական ստեղծագործություններ, որոնք անտարբեր չեն թողնում ոչ մի ընթերցողի:

Ձեզ ենք ներկայացնում Սիփան Շիրազի գրչին պատկանող խորախորհուրդ մի ստեղծագործություն, որի թեմատիկան առնչվում է մարդկային կյանքի ընկալման փիլիսոփայությանը, գոյաբանական հարցերին.

Հենց նա է խմբագրել հոր «Հատընտիր» ժողովածուն, որի մեջ ընդգրկել է հայտնի «Հայոց Դանթեականը» աղմուկ հանած պոեմը:

Որքան էլ զարմանալի է, Սիփանն իր հասունության շրջանում կարողանում է միանգամայն զերծ մնալ հոր ստեղծագործական ազդեցությունից և մշակել յուրօրինակ ոճ ու ձեռագիր:

Понравилась статья? Поделиться с друзьями: