Այսօր Սյուզան Մարգարյանի ծննդյան օրն է

Այսօր Սյուզան Մարգարյանի ծննդյան օրն է։ Սյուզանը ծնվել է 1961ին Երևանում։ Սովորել է 57դպրոցում։ Մանկուց թատերական ու երաժշտական դասերի է գնացել։ Երգել է մանկական խորում։

1977ից բեմ է բարձրացել «ՍԵՄՊԱՏԻՆ» նվագախմբի հետ։ 1979ին ջազ բաժինն է ավարտել, իսկ 1984ին գեղարվեստաթատերականի դերասանական ֆակուլտետը։ Հենց ինստիտուտում է ծանոթացել ամուսնու՝ Հրաչյա Հարությունյանի հետ, որի հետ մի կուրսում է սովորել։ Սակայն Սյուզանը թատերարվեստը թողեց, քանզի իր քնքշային ձայնը երևի ավելի մեծ ապագա էր խոստանում։

Նա ընդգրկվեց Օրբելյանի օրկեստր ու սկսեղ ելույթ ունենալ ԽՍՀՄ երկրներով։ Սյուզանի դուստրը՝ Սիրանուշը փոքր տարիքից ցույց տվեց երաժշտական տվյլաներ ու հետագայում սկսեց ներկայանալ որպես ինքնուրույն կատարող։ Սյուզան Մարգարյանը դստեր հետ ունի մի քանի դուետներ , որոնցից հայտնիներից է «Օրոր»ը, որը նաև ուներ տեսահոլովակ։

Սիրուշոն նաև ունի Սյուզան Մարգարյանին նվիրված երգեր։ Սյուզանին շատ են ասոցացնում կանացիության հետ, քանզի անկախ տարիքից նա միշտ հմայիչ է։

Понравилась статья? Поделиться с друзьями: