Այսօր Ռուբեն Վարդանյանի տարեդարձն է․ մանրամասներ հայտնի գործարարի կյանքից

Այսօր՝ մայիսի քսանհինգին, Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է։ Հայտնի գործարարը, ապա նաև քաղաքական գործիչն այսօր դարձավ 55  տարեկան։ Գործարարը ծնվել է Երևանում։

Ռուբեն Վարդանյանը սովորել է Երևանի թիվ 20 դպրոցում։ Նա գերազանց առաջադիմություն է ցուցաբերել և դպրոցն ավարտել ոսկե մեդալով։ Հետագա կրթությունը շարունակել է Մոսկվայում և ավարտել Լոմոնոսովի անվան համալսրանը։

Այստեղ Ռուբեն Վարդանյանը ստացել է տնտեսագիտական կրթություն։ Համալսարանը նա նույնպես ավարտել է գերազանցությամբ։ Հետագայում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում անցել է մի շարք դասընթացներ, ծրագրեր զարգացող շուկաների վերաբերյալ։ Բիզնես գործունեությունը սկսել է ծավալել 1991 թվականից։ Նա մի շարք բիզնես ծրագրեր է ներդրել կրթության ոլորտում։

Հայտնի է որպես բարերար, հասարակակն գործիչ, գործարար և բիզնես ոլորտում հաջողակ անհատ և բազմիցս հայտարարել է, որ հայրենիքի կողքին է անկախ այն հանգամանքից կզբաղեցնի որևէ պետական պաշտոն, թե ոչ։

Այժմ Հայաստանում է և այս պահին բնակվում է Արցախում։ Շնորհավորում ենք և լավագույնը մաղթում հայ գործարարին։

Понравилась статья? Поделиться с друзьями: