Այսօր Ռուբեն Հախվերդյանի մուսայի տարեդարձն է․ մանրամասներ

Այսօր՝ մարտի քսանիննին, սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանի կնոջ՝ Նանա Մինասյանի ծննդյան օրն է։ Նանան նկարչուհի է և ինչպես մտերմներն ու հարազատներն են փաստում՝ ուղղակի հրաշալի անձնավորություն։

Օրվա առիթով տաղանդավոր նկարչուհուն շնորհավորանքներ են հղում ինչպես ընկերները, մտերիմներն ու հարազատները, այնպես էլ ծանոթ ու անծանոթ հարազարավոր օգտատերեր։

Նկարչուհուն ջերմ խոսքեր են հղում և լավագույնը մաղթում։ Շնորհավորական գրառմամբ  է հանդես եկել նաև Տիգրան Խզմալյանը, ով նշում է, որ Նանան Ռուբեն Հախվերդյանի մուսան է և մշտապես դիմադրում է նրան ու օգնում դիմադրել և հաղթահարել ցանկացած դժվարություն։

«Այսօր նկարչուհի Նանա Մինասյանի տարեդարձն է՝ Ռուբեն Հախվերդյանի Մուսայի, ով դիմացավ Ռուբենին և նրան ուժ տվեց՝ դիմանալու և դիմադրելու։ Սիրո՜ւմ ենք, շնորհավորո՜ւմ ենք ու հիանո՜ւմ»,-  գրել է Տիգրան Խզմալյանը։

Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույն մաղթանքները հղում։ Մի քանի լուսանկարներ սիրով ներկայացնում ենք նյութին կից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!