Այսօր ուսուցչի տոնն է

Հոկտեմբերի 5ը ուսուցչի օրն է նշվում մեզ մոտ ու ոչ միայն մեր ։ Առաջ, ուսուցչի օրն էր հոկտեմբերի առաջին շաբաթ օրը, սակայն հետագայում որոշվեց հենց մեկ օր վերջնական սահմանել տոնի և ընտրվեց հոկտեմբերի 5ը։

Ուսուցչի դերակատարման ու կարևորության մասին ավելորդ է նշել, քանզի բոլորս ըմբռնում ենք, որ նրանց է վերապահված քաղաքացի ու մարդ կազմակերտելու գործը։

Հիմա ուսման ռեֆորմերը քննարկվում են անդադար, քանզի առաջարկվում են փոփոխություններ, որոնք արմատապես նոր հայացք են կրթությանը, և շատերը դրա մեջ կազմաքանդում են տեսնում կրթական համակարգի, բայց և մեկ այլ զանգված էլ վստահ է, որ ռեֆորմներն են տալու ցանկած որակը կրթական։

Սովորաբար այս օրը աշակերտները ծաղիկներով են դպրոց գնում, սակայն այս տարին շատ ուսուցիչներ խնդրել են ծաղկի փոխարեն այդ գումարը հիմնադրամ ուղարկել, որովհետև նույնիսկ 1000 դրամը հիմա առանցքային նշանակություն կարող է ունենալ այս բարդագույն իրավիճակում։

Понравилась статья? Поделиться с друзьями: