Այսօր մեծ դերասան Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր մեր ազգի պարծանք, երջանկահիշատակ Սոս Սարգսյանի ծննդյան օրն է։ Ծնվել է մեծ դերասանը Ստեփանավանում (Լոռու մարզ):  Առաջին անգամ բեմում եղել է Ստեփանավանի հենց թատրոնում։ 1948ին սկսել է աշխատել ԵՊՀ-ում ու արդեն իսկ թատրոնում աշխատելով, նա որոշել է ստանալ պրոֆեսիոնալ կրթություն։

Ընդունվել է գեղարվեստաթատերական ինստիտուտ։ 1954ից 1991ը աշխատել է Գ․ Սունդուկյանի թատրոնում։ 1991ին իր թատրոնն է հիմնադրել։ Համազգայինը այդ թվերի իհարկե մեծ համարձակություն էր հիմնադրել ու ի դեմս բոլոր սկեպտիկ մեկնաբանությունների, Ս․ Սարգսյանին հաջողվեց ստեղծել հրաշալի կազմով թատրոն։ Հետագայում կուրսեր հավաքելով թատերական ինստիտուտում, նա հավաքեց նաև իր թատրոնի հիմնական կորիզը, որը իրոք տարբերվող դարձավ։

Սոս Սարգսյանի դերերը դիլմներում էլ թատրոնում էլ բարձ թատերական պրոֆեսիոնալիզմի ու բազմաշնորհ էության միակցություն են։ Հայի կերպարի ու հայկականության արտացոլումն են հրա հերոսները։

Նույնիսկ եվրոպական հերոսներ կերտելիս, նրա աչքերը խոսում էին հայի սրտից։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!