Այսօր մեծ գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Այսօր հայ անվանի գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է։ Ծնվել է հոկտեմբերի 31ին, 1875ին, Ալեքսանդրապոլում։ Մանկությունն անց է կացրել Ղազարապատում։

Այդ գյուղն հիմա կոչվում է Իսահակյան։ Սովորել է Էջմիածնի ճեմարանում, հետո բախտ է ունեցել սովորել Գերմանիայի Լայպցիկ քաղաքի հեղինակավոր համալսարանում լինել ունկնդիր։ Սիրել է քաղքականություն ու հետաքրքրվել, բայց զուգահեռ գրականությամբ ևս զբաղվել է։ Երբ հետ է եկել Լայպցիգից, ընդգրկվել է ՀՅԴ ու ձերբակալվել է քանզի նրա հայացքները ոչ հարիր են համարել։

Դուրս գալով ձերբակալությունից, գրել է առաջին գիրքն՝ «Երգեր ու վերքեր»։ Հետո մեկնել է Ցյուրիխ ու ուսումնասիրել փիլիսոփայություն։ Այնտեղ գրել է «ՀԱՅԴՈՒԿԻ ԵՐԳԸ» բանաստեղծությունների շարքը։ 1908ին կրկին ձերբակալվել է  Թիֆլիսում՝ հայացքների համար, սակայն մեծ գրավով, Թումանյանի հետ ազատ են արձակվել։

«Ուստա Կարո» վեպը ողջ կյանք գրեց, բայց չավարտեց։ Իսահակյանը նշել էր, որ կավարտվի, երբ հայկական հարցն լուծում կստանա։

Понравилась статья? Поделиться с друзьями: