Այսօր Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է․ ահա թե ինչպես են նրան շնորհավորել որդին և ամուսինը՝ Մարտին Մկրտչյանը

Այսօր Հռիփսիմե Հակոբյանի ծննդյան օրն է։ Ինսթագրամի «պատմություններ» բաժնում այդ մասին հայտնում է նրա ավագ որդին՝ Լեոն։

Նա նաև հայտնել է, որ այսօր՝ մայրիկի ծննդյան օրվա առիթով, տեղի կունենա Հռիփսիմեի նոր երգի պրեմիերան։ Եվ երգից մի փոքրիկ հատված սկսել է կատարել։ Երգչուհուն համացանցային հարթակներում շնորհավորել են բազմաթիվ անձիք՝ հայտնի և ճանաչված դեմքեր, երկրպագուներ և այլք։

Առանձնանում է երգչուհու ամուսնու՝ Մարտին Մկրտչյանի շնորհավորանքը։ Նա կնոջ սոցհարթակում տեղադրել է իր երգացանկից «Երանի» երգը և մակագրել․ «Ծնունդդ շնորհավոր, կեսս»։ Հռիփսիմեն ծնվել է 1986 թվականին, Երևանում։ Նախնական կրթությունը ստացել է 156 միջնակարգ դպրոցում։ Ապա ուսումը շարունակել երաժշտական ոլորտում։

Ավարտել է Կոմիտասի անվան կոնսերվատորիան։  Մասնագիտությամբ ջազ-վոկալիստ է։ Գործունեություն է ծավալել նաև Երգի պետական թատրոնում։

Մասնակցել է մի շարք համերգների Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս։ Թողարկել բազմաթիվ երգեր, տեսահոլովակներ և սիրվել հանրության կողմից։

Понравилась статья? Поделиться с друзьями: