Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է ՀՀ ներկայիս նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան վաթսունյոթամյակը: Նա նախագահ դարձավ մեզ համար ոչ սովորական, այլ կարևոր ու պատմական մի ժամանակաշրջանում՝ հեղափոխական և հետհեղափոխական ժամանակահատվածում:

Վերջերս տված իր հարցազրույցներից մեկում Ա. Սարգսյանն ասել էր, որ ինքն իրեն դեսպան է համարում աշխարհի և Հայաստանի միջև:

Իրոք, նա ստանձնել է աշխարհին Հայաստանն առավել ճանաչելի դարձնելու և աշխարհի բոլոր նվաճումները Հայաստանին հասանելի դարձնելու կարևոր առաքելություն:

Այս ընթացքում նախագահը բազմից է ունեցել արտասահմանյան հեղինակավոր լրագրողների հետ կարևոր նախագծերի շրջանակներում հարցազրույց տալու հնարավորություններ:

Նրա բոլոր հարցազրույցների ընթացքում արտահայտած մտքերը մեծ հիացմունքի, զարմանքի ու մտածելու առիթ են տվել օտարերկրացիներին:

Ա. Սարգսյանն ուսումնառությունից հետո կարևոր ներդրում է ունեցել մեր կրթական համակարգի մեջ՝ ստեղծելով ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնի բարդ  համակարգերի մաթեմատիկական մոդելավորման բաժինը: Նա նաև դասախոսել է անգլիական Քեմբրիջի համալսարանում:

Նա երկու որդիների հայր է, երեք թոռնիկների պապիկ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!