Այսօր ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի ծննդյան օրն է

Գուժ Մանուկյանը ծնվել է արվեստագետի ընտանիքում՝ Գյումրիում: Նրա հայրը արձակագիր Ալեքսանդր Արաքսմանյանն է, իսկ մայրը՝ Վալենտինա Արաքսմանյանն է: Դպրոցից հետո ստանալով դերասանական կրթություն՝ տաղանդավոր երիտասարը սկսել է աշխատել տարբեր թատրոններում՝ կերպավորելով տարբեր կերպարներ:

Բացի թատերոնում դերասանական կարիերայից, նա հաջողությամբ հանդես է եկել նաև կինոյում, իսկ վերջին տարիներին՝ նաև հեռուստասերիալներում:

Հեռուստասերիալների նկարահանումների ժամանակ դերասանը վերջին շրջանում հաճախ էր ունենում առողջական խնդիրներ, որոնց պատճառով էլ հաճախակի ընդհատվում էին նկարահանման գործընթացները:

Որպես դերասանական սերնդի ավագ ներկայացուցիչ՝ Գուժ Մանուկյանն իր գոյությամբ գունավորում և հարստացնում են մեր իրականությունն ու մշակութային դաշտը:

Իր դերերի ընտրության հարցում դերասանը շատ բծախնդիր մոտեցում ունի. նա առավել հակված է կերպավորել առավել լուրջ, նուրբ հոգեբանական անցումներով կերպարների դերում հանդես գալ, առավելաբար խուսափում է հումորային ֆիլմերում, հումորային կերպարներ կերտելուց:

Դերասանը խոստովանում է, որ իր հաջողությունների գաղտնիքն այն է, որ միշտ փորձել է բեմ դուրս գալիս հանդիսատեսին տալ ավելին, քան նա սպասում է:

Понравилась статья? Поделиться с друзьями: