Այսօր հերոս-մարզիկ Շավարշ Կարապետյանի ծննդյան օրն է․ նրա սխրանքն անմոռանալի է

Այսօր լեգենդար սուզալողորդ, աշխարհի տասնյոթակի չեմպիոն, Եվրոպայի տասներեքակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, աշխարհի տասնմեկակի ռեկորդակիր Շավարշ Կարապետյանի ծննդյան 66-ամյակն է։ Լեգենդար մարզիկը, սպորտային սխրանքներից զատ, մարդկային մեծագույն սխրանքներ է կատարել․ նա երեք անգամ կարողացել է փրկել մարդկային կյանքեր։

Առաջին անգամ 1974-ի հունվարյան մի առավոտ Շավարշը ծաղկաձորյան մարզաբազայից Երևան վերադառնալիս է լինում, երբ ավտոբուսի ընթացքը խափանվում է, վարորդը դուրս է գալիս՝ նայելու՝ ինչ է եղել։ Այն ընթացքում, որ վարորդը դուրսն էր, ավտոբուսն սկսում է շարժվել։ Շավարշն արմունկով կոտրում է ապակին և ղեկն ուղում դեպի սարը՝ ձորը չընկնելու համար։ Հետագայում պարզվում է՝ դա էր փրկության միակ տարբերակը։

Երկու տարի անց՝ Երևանյան լճում մարզվելիս, նա նկատում է լիճն ընկած տրոլեյբուսը՝ լի մարդկանցով։ Մոռանալով ամենը՝ Շավարշը նետվում է տրոլեյբուսի մոտ, կոտրում հետևի ապակին ոտքերով և քսան մարդ դուրս բերում ավտոբուսից։ Դա եղավ իր պրոֆեսիոնալ կարիերայի ավարտը․ նա թոքերի բորբոքում ստացավ, ապա՝ արյան վարակում։ Բուժվեց, բայց սպորտ վերադառնալ չկարողացավ։

Նրա սխրանքներին դա չխանգարեց․ Կարապետյանը մարդկանց կողքին էր նաև 1985-ին, երբ այրվում էր համալիրը։ Կարապետյանն ինքնակամ ժամանեց դեպքի վայր՝ ձգտելով օգնել փրկարարներին։ Բազում այրվածքներ ու վնասվածքներ ստանալով՝ նա կարողացավ օգտակար լինել մարդկանց։

Ամենաբարդ պահերին, թերևս, Շավարշ Կարապետյանն իր ազգի կողքին է․ նա 2018-ին նույնպես Երևանում էր՝ աջակցելով Թավշյա հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!