Այսօր Հասմիկ Խոջյանի տարեդարձն է․ օրվա առիթով դերասանուհին լուսանկարներ է հրապարակել և առաջին անգամ ցույց տվել դստերը

Այսօր՝ մարտի քսանիննին, դերասանուհի Հասմիկ Խոջյանի ծննդյան օրն է։ Դերասանուհին այսօր դարձավ քսանութ տարեկան։

Հասմիկն այս տարիերի ընթացքում մեծ և կարևոր ձեռքբերումներ ունի՝ հրաշալի դերասանուհի է, ունի գեղեցիկ ընտանիք, որտեղ մեծանում է ընտանիքին անասելի մեծ երջանկություն բերած Նարէն։ Երիտասարդ մայրիկը դստերն անուն ընտրելիս կարևորել  է և պահանել հայկականությունը։

Հասմիկը մեծ ակտիվություն ունի սոցիալական հարթակում։ Նա հետևորդներին պատմում  է իր առօրյայի և կյանքի կարևորագույն իրադարձությունների մասին։ Այս օրերին նա հաճախ էր նշում, որ մեծ անհամբերությամբ է սպասում իր տարեդարձին և հավելում, որ այս տարին ուրիշ է, քանի որ առաջին անգամ ծննդյան օրը տոնելու է դստեր հետ։

Կեսգիշերն անց տարեդարձի առիթով դերասանուհին ներկայացրել է նոր ֆոտոշարք, որտեղ առաջին անգամ ցույց է տվել նաև իր փոքրիկ հրաշքին։

Մեկնաբանութունների հատածում շնորհավորանքների, մաղթանքների և ջերմ խոսքերի տեղատարափ էր։ Մենք նույնպես շնորհավորում ենք և լավագույնը մաղթում։

Понравилась статья? Поделиться с друзьями: