Այսօր հանրահայտ ու սիրված դերասան Տիգրան Ներսիսյանի ծննդյան օրն է

Այսօր լրանում է հանրահայտ ու սիրված դերասան Տիգրան Ներսիսյանի հիսունչորսամյակը: Լինելով ժողովրդական արտիստ Բաբկեն Ներսիսյանի որդին՝ նա մեծ պատասխանատվություն է մշտապես կրել իր ուսերին:

Տ. Ներսիսյանի ընտանիքն ամբողջովին մշակութային է՝ խորությամբ ընկղմված դերասանական ոլորտի մեջ: Հայտնի է, որ Տիգրանի տարիների կողակիցը՝ սիրելի տիկինը, ևս հայտնի ու սիրված դերասանուհի է՝ Նելլի Խերանյանը:

Տիգրանն ունեցել է բավականին հարուստ կենսագրություն, կերտած բազմաթիվ հաջողված ու տիպային կերպարներ:

Նա հիմա էլ տիկնոջ հետ միասին շարունակում է անցնել ճակատագրով իրենց սահմանված գեղեցիկ մշակութային ուղին՝ իրենց հետքը թողնելով հայ մշակույթի պատմության մեջ:

Տիգրանը խոստովանում է, որ հաճախ է լսել, երբ իրեն որպես գոռոզ են որակել: Նման դեպքերում նա պարզապես նշում է, որ ասողները ծանոթ չեն իր կենսագրությանը:

Տիգրանը դեռ տասնմեկամյա հասակից որոշակի քայլեր է արել թատերական ասպարեզում՝ հանդես գալով ասմունքի համարներով: Այսպես աստիճանաբար է հարթվել նրա ուղին դեպի մեծ բեմ:

Понравилась статья? Поделиться с друзьями: