Այսօր հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծնունդն է. Ո՞րն էր կոմպոզիտորի չիրականացված երազանքը

Կոմպոզիտոր , մանկավարժ, ակադեմիկոս և երկար կարելի  է շարունակել այս շղթան, իսկ մեկ բառով ՝ ուղղակի տաղանդավոր մարդ, տաղանդավոր հայորդի Արամ Խաչատրյանը ծնվել է հենց այս օրը Թիֆլիսում:

Նրա ծնողներն ընդամենը 9 և 19 տարեկան էին, երբ նշանվեցին, սակայն այդ միությունն օրհնված եր, որովհետև տաղանդավոր զավակներ պետք է պարգևեր՝ հինգ երեխա:Խաչատրյանի  եղբայրերն ու քույրն էլ իր պես տաղանդաշատ էին, պատճառը երևի այն երաժշտական միջավայրն էր , որտեղ մեծացել էին երեխաները:

Կոմպոզիտորը մի առիթով նշել է , որ իրենց կյանքում բոլոր տեսակի միջոցառումներն ու արարողություններն ուղեկցվել են երաժշտությամբ և դա էլ հենց ձևավորել է նրա երաժշտական մտածողությունը: Իր երաժշտական տաղանդի ու գիտակցության հիմքերը Խաչատրյանը միշտ այն միջավայրի մեջ է փնտրել, որտեղ ինքը մեծացել է :  Նա վստահ էր,որ ինքը ստիպելու է աշխարհին լսել մեր երաժշտությունը, և միայն դրանից հետո աշխարհը կուզի իմանալ մեր պատմությունը, այն երկրի, որը նույնքան գեղեցիկ է , որքան իր արվեստը :

Արամ Խաչատրյանի երազանքներից ամենամեծը, սակայն, մնաց անկատար: Նա ուխտել էր գրել օպերա ողբերգության մասին , սակայն չհասցրեց:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!