Այսօր հայ մեծանուն գրող Ստեփան Զորյանի ծննդյան օրն է

Ստեփան Զորյանը ծնվել է Ղարաքիլիսայում։ Ստեփան Եղիան Զաքարյա վարժարանում է սովորել, այնուհետև ընդունվել է ուսումնարան։  1906ին մեկնում է Թիֆլիս ու սկսում սովորել Ներսիսյանում։ Սկսում է սրբագրչական աշխատանքներով զբաղվել նաև «սուրհանդակ» թերթում։

1912ից 1919ը  աշխատում է «կորպորացիա» թերթում։ Ս․ Զորյանի գրվածքները թարգմանվել են շատ ու շատ լեզուներով։ 1939ին լույս է տեսել «ցանկապատ», «Ծովան», «պատերազմ», Հազարան բլբուլ» ստեղծագործությունները։ 1939ին լույս է տեսնում ամենահայտնի ու սիրված «պապ թագավորը»։

Զորյանը նաև մանկագիր է, ու ունի շարքեր նվիրված մանուկներին։ Զորյանը նաև արժեքավոր թարգմանություններ է կատարել։ Գուցե և շատերը տեղյակ էլ չեն, որ «պատերազմ և խաղաղությունը» Զորյանն է թարգմանել։ Զորյանը միշտ իր գրվածքներում գովասանք է ուղղել դեպ «փոքր» մարդը ու նրա մեծ ու կարևոր դերը աշխարհիս երեսին։

Զորյանի պատմական գրվածքներն են օբյեկտիվ հայացք են դեպ իրադարձությունները երկրի։ Զորյանի գրվածքները այնպիսի մասշտաբայնություն ունեն, որ կարդացողին կարող են ուղեկցել միշտ։

Понравилась статья? Поделиться с друзьями: