Այսօր հայ ականավոր գրող Խաչատուր Աբովյանի ծննդյան օրն է

Այս օրն է ծնվել հայ ականավոր գրող Խաչատուր Աբովյանը։ Ծնվել է Խ․ Աբովյանը՝ Քանաքեռում (Երևան): Սերել է Աբովյանը նահապետական մի ընտանիքից, որը անվանի է եղել։

Աբովյանի պապը Աբովը շատ հարուստ է եղել ու առատաձեռն։ Նա մշտապես օգնել է համագյուղացիներին, սակայն երբ Խաչատուրը աշխարհ է եկել, հարստությունից ոչինչ չի մնացել։ 1824ին Խաչատուրը ավարտել է Ներսեսյան դպրոցը։ Իհարկե, լավ սովորող Խաչատուրը կգնար Եվրոպա սովորելու, սակայն ռուս-պարսկական կռիվը խաթարեց նրա պլանները։

Խաչատուր Աբովյանը դառնում է սարկավագ։ 1829ին գալիս է Դորպատ ու որոշում է Արարատի գագաթը բարձրանալ։ Այս փորձը հաջողություն է ունենում, սակայն տարիներ հետո 1846ին, երբ նա բարձրանում է սարը Դանբի Սեյմորի հետ, այլևս չի վերադառնում։ Բազում վարկածներ կան Աբովյանի անհետացման մասին, ընդհուպ, որ նա պարզապես աքսորվել է Սիբիր, կամ ինքն իր կյանքին է վերջ տվել։ Ցավոք, չկան ապացույցներ։

Աբովյանի դերը հայ լեզվի ու գրականության մեջ ահռելի ու անհերքելի է։

Понравилась статья? Поделиться с друзьями: