Այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Արթուր Կարապետյանի ծննդյան տարեդարձն է

Այսօր ժամանակակից ամենատաղանդավոր դերասաններից մեկի՝ Արթուր Կարապետյանի ծննդյան տարեդարձն է. դերասանը նշում է ծննդյան հիսունհինգ ամյակը:

Նա անցել է բավականին հարուստ ու բազմաբեղուն կյանքի ու մասնագիտական ուղի՝ իր ձեռագրով առանձնանալով որպես յուրահատուկ անհատականություն:

Թատրոնի և կինոյի սրված ու հայտնի դերասան Արթուր Կարապետյանը մեծ ճանաչում ձեռք բերեց նաև հեռուստասերիալներում իր կերտած կերպարների շնորհիվ:

Նա իր բոլոր դերերում բացարձակ անկեղծ է ու տաղանդավոր: Որքան էլ ինքը՝ դերասանը, հարազատորեն ընդունի և սիրի թատրոնը, միևնույն է՝ նրան առավել մեծ ճանաչում բերեցին հեռուստատեսությամբ հեռարձակվող նախագծերը:

Ա. Կարապետյանի խաղացած ներկայացումներն ու ֆիլմերը բազմաթիվ են ու բազմաբնույթ: Նա իր մասնագիտական կայացման ճանապարհին համագործակցել է և աշխատել տարբեր թատրոններում: Նա նաև մոտ տասը տարի եղել է ռադիոհաղորդավար Հանրային ռադիոյում:

Ա. Կարապետյանի տիկինը՝ Սաթիկ Հախնազարյանը, ով ևս դերասնուհի է, աշխատում է ամուսնու հետ նույն թատրոնում:

Понравилась статья? Поделиться с друзьями: