Այսօր Կոմանդոսի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա կյանքից

Այսօր՝ մայիսի քսաներկուսին, Արկադի Տեր-Թադևոսյանի տարեդարձն է։ Սիրված հրամանատարը առավել հայտնի է Կոմանդոս անվամբ։

Նրան վստահել են, սիրել և նրանից օրինակ վերցրել բոլոր զինվորները։ Ռազմական մեծ գիտելիքների տեր անձնավորություն էր, ով կիսվում էր սեփական փորձով։ Արկադի Տեր-Թադևոսյանը ծնվել է Թբիլիսիում։

Նա Վրաստանի մայրաքաղաքում ստացել է ռուսական կրթություն, ապա այն շարունակել Բաքվում։ Ռшզմական գործին ծանոթացել և կրթվել է Բաքվի ռшզմական ուսումնարանում։ Այնուհետև մասնագիտացել Լենինգրադում՝ ռшզմական ակադեմիայում։

Նա զինվորական ծառայության է անցել Գյումրիում և ծառայությանը զուգահեռ դասախոսել Երևանում։ Երկու պшտերшզմերի միջով է անցել՝ աֆղանական և արցախյան։

Նա պшտերшզմի ընթացքում մի շարք գործողությունների հեղինակ է եղել և պատվով ավարտել դրանք։ Կոմանդոս անունը ստացել է ընկերների կողմից հրաշալի հրամանատար լինելու շնորհիվ։ Նրան կոչել են նաև Լեռնային աղվես։ Արժանացել է մի շարք պարգևների, կոչումների։ Կոմանդոսն այսօր կդառնար ութսուներեք տարեկան։

Понравилась статья? Поделиться с друзьями: