Այսօր Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի ծննդյան օրն է

Այսօր Արսինե Խանջյանի ծննդյան օրն է։ Արսինեն ծնվել է 1958ին Բեյրութում, բայց հետո տեղափոխվել է Կանադա ու մշտական մնացել այնտեղ, սակայն իր սրտում զգալով հայրենիքի սերը։

Արսինեն Ատոմ Էգոյանի կինն է, ում հետ կինոարտադրանքներ ունեն։ Բացի դերասանուհի լինելուց, Արսինեն նաև պրոդյուսեր է։ Արսինեն թատերական մոնոներ է հաճախ բեմադրում և մի քանի տարի առաջ, մոնոյով եկել էր Հայաստան։ Տիկնիկայինում խաղաց իր իսկ մշակած պիեսը, որը նվիրեց հիշատակին 1915ի զոհերի։

Արսինեն վերջին շրջանում նաև ստացավ իր բաղձալի անձնագիրը հայկական։ Արսինեն ու Սերժ Թանկյանը 2018ին եկան այստեղ սատարելու տեղի ունեցող իրավիճակին և հայտարարելու իրենց կարծիքը Ս․Ս-ի իշխանության վերաբերյալ։ Կինոլորտում Արսինեի ու Ատոմի անունները հայտնվել են տարբեր փառատոններում ու հաղթություն են արձանագրել։

Հիշվող դերերից է Արսինեի՝ «Արարատում» Արմինեի, և «Արտույտների ագարակում», Անիի կերպարները, որոնք դերասանուհու ամպլուան բացահայտեցին տրագիկ կերպարներում, հստակեցնելով կինոաշխարհում նրա կարկառունությունը, նշանակությունը։

Понравилась статья? Поделиться с друзьями: