«Այսօր լույս աշխարհ եկավ մեր Վանեն»․ Սիլվա Հակոբյանի հրապարակումն ընտանեկան համալրման մասին

Հանրահայտ ու շատերին սիրելի երգչուհիներից Սիլվա Հակոբյանն ուշագրավ հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ իրենց մեծ ընտանիքում համալրում է եղել։ Բալիկ է ունեցել Սիլվայի սիրելի ու միակ քույրիկը՝ Մանեն։

Մանեին շատերը գիտեն հենց Սիլվայի երգերից, քանի որ երգչուհու երգերի մեծ մասի, եթե ոչ բոլորի հեղինակը հենց տաղանդավոր Մանեն է։ Նշենք, որ Հակոբյանների ընտանիքում երեք զավակ է մեծացել՝ երկու աղջիկ ու մեկ տղա։

Մանեն ամուսնացած է և ահա բալիկ է ունեցել, ինչի առիթով քույրը՝ Սիլվան, ուրախությամբ հրապարակում է արել իր սոցհարթակում՝ տեղեկությամբ կիսվելով հետևորդների հետ։ Սիլվան նաև տեղադրել է Մանեի և նրա ամուսնու համատեղ լուսանկարը։

Սիլվան Մանեի բալիկ ունենալու առիթով մասնավորապես գրել է հետևյալը․ «Այսօր լույս աշխարհ եկավ մեր Վանեն։ Ապրի Մանես։ Շնորհավորում եմ ձեզ սիրելիներս»։

Երգչուհու սոցհարթակի հետևորդները շնորհավորել են նրան մորաքույր դառնալու կապակցությամբ, իսկ Մանեին՝ մայրանալու առիթով։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!