Այսօր ինձ համար դաժան օր է, փորձում եմ ուժեղ լինել․ ողբերգություն Էմմա Շաբոյանի ընտանիքում

Դերասանուհի Էմմա Շաբոյանը մեծ ակտիվություն ունի սոցտիրույթւմ։ Նա հետևորդների հետ մշտապես կապի մեջ է և ամենօրյա  պարբերականությամբ հրապարակումներ է կատարում և ցույց տալիս հետևորդներին իր առօրյան։

Էմման հաճախ հումորային հոլովակներ է հանրայնացնում և փորձում իր էջում դրականը պահպանել։ Սակայն  մի քանի օր շարունակ դերասանուհին հրապարկումներով հանդես չէր գալիս, ինչը անհանգստություն էր առաջ բերել դերասանուհու հետևորդների մոտ։

Եվ ահա Էմմա Շաբոյանը գրառմամբ է հանդես գալիս և նշում, որ օրն իր համար դաժան է։ Պարզվում է կյանքից հեացել է Էմմայի հորեղբայրը։ Դերասանուհին նշել է, որ փորձում է ուժեղ լինել։ Այնուհետև շնորհակալ է եղել իրեն սփոփելու և այդ կերպ աջակցելու ու ցավը փոքր-ինչ մեղմելու համար։

Դերասանուհին նաև նշել է, որ օդանավակայնում հարազատներին անսահման տխրությամբ է դիմավորել։

Նա հավելել է, որ իր կյանքում առաջին անգամ է նման դեպք․ նա օդնավակայնում հարազատներին միշտ առանձնակի ուրախությամբ է դիմավորել։ Մեր ցավակցություններն ենք հղում դերասանուհուն։ Մանրամասները՝ տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: