Այսօր Ժիրայր Սեֆիլյանի ծնունդն է

Ժիրայր (Սիմոնի) Սեֆիլյանը ծնվել է Լիբանանում՝ 1967 թվականին։ Նա մասնակցել է Լիբանայան ներքին պատերազմին, այնուհետև սկսել է Արցախյան շարժումը և նա եկել է Հայաստան՝մասնակցելու նպատակով։

Ջոկատների կազմավորում,այնուհետև հրահանգիչ․այնուհետև հրամանատար․․․Ժիրայր Սեֆիլյանին պետք եղավ 20 տարի,որպեսզի ստանա ՀՀ քաղաքացիություն։ Նախկին ռեժիմը հրաժարվում էր տրամադրել։ Երիտասարդ ժամանակ եղել է ՀՅԴ անդամ,այնուհետև տեսակետների տարբերության պատճառով՝ հեռացել է։

Լիբանանից Երևան եկել էր,որպեսզի կիրառեր իր գիտելիքները ու հենց այդ պահին վստահ է եղել,որ Լիբանան չի վերադառնա։ Կնոջ հետ Ժիրայրը ծանոթացել է պատանեկան տարիքում,սկզբում եղել են ընկերներ,հետո երբ եկան Հայաստան,Արցախի նեղ օրերին իր սիրելին եղել է կողքին։

Մենք երիտասարդ զույգ էինք, որ թողել էին սփյուռքը ու եկել մի տեղ, որտեղ նույնիսկ հաց չկար,բայց դա մեր ցանկությունն էր։ Ժիրայր Սեֆիլյանը ունի երեք երեխա։ Նա խոստովանում է,որ շատ ժամանակ չի հատկացրել իրենց,բայց եղել է միշտ նրանց կողքին։ Դաստիարակության մեծ մասը վերապահված է եղել իրենց մայրիկին։ Ժիրայրը ուրախ է,որ իր երեխաները Հայաստանում են մեծացել,սնվել ու ապրելու են։

Понравилась статья? Поделиться с друзьями: