Այսօր երջանկահիշատակ Լևոն Մութաֆյանի ծննդյան օրն է

Այսօր Լևոն Մութաֆյանի ծննդյան օրն է։ Լևոն Մութաֆյանը թատերագետ էր, ով ժամանակակից, այսօրվա թատրոնի ներկայացումների մասին գրում էր ու կարելի է ասել թատերագետի մասնագիտությանը «մեռնել» չէր թողնում, որովհետև գաղտնիք չէ, որ այդ մասնագիտացումը գնալով քչանում է ու քչանում են թատրոնով զբաղվով մարդիկ։

Լևոն Մութաֆյանը ծնվել է Ռուսաստանի Սվերդովսկիի Տագիլ քաղաքում։ Սովորել է Կիրովականի դրամատիկական թատրոնին կից ստուդիայում։ Հետո սովորել է թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետում։ Եղել է համաշխարհային թատերագետների ասոցիացիայի անդամ։

2007ից եղել է վարչության անդամ թատերագիտական միության։ Եղել է բազմից ժյուրի «Արտավազդ» մրցանակաբաշխությանը։  Գրել է հայտնի դերասանների մասին էսսեներ, կենսագրականներ։ Լևոն Մութաֆյանը նաև շատ է վերլուծականներ գրել տարբեր ներկայացումների մասին։ Նրա դուստրը Անահիտ Մութաֆյանը դերասանուհի է, խաղացել է շատ սերիալներում։

Լևոն Մութաֆյանի մահը անժամանակ էր։ Նա մահացել է 2015թվականին «Ավրորա» հյուրանոցում՝ նոյեմբերի 17-ին։ Լ․ Մութաֆյանը  բավականին շատ ջանք է կիրառել, որպեսզի թատերագիտությունը զարգանա։

Понравилась статья? Поделиться с друзьями: