Այսօր երկու կարևոր և հետաքրքիր դեպք տեղի ունեցավ

Այսօր հայ-թուրքական սահմանի այս կողմում՝ Ախուրյանի ձախ ափին, վեր բարձրացվեց Հայաստանի Հանրապետության հսկա դրոշը, որը շատ լավ տեսանելի է Անի մայրաքաղաքից։ Մենք շատ ենք տեսել հուշարձաններ, խաչեր, որ տեղադրվում են բլուրների վրա՝ ի հիշատակ զոհերի, ի փառս հաղթանակների կամ այլ նպատակներով, որոնք տեսանելի են հեռվից, նույնիսկ սահմանի հակառակ կողմից։ Բայց պետական խորհրդանիշները մինչ օրս պակաս ուշադրության են արժանացել։ Ի վերջո, հենց այսօրվա պետությունն է մեր գոյության ու պաշտպանվածության երաշխավորը։

Դրոշը իհարկե զուտ խորհրդանիշ է, բայց դա է մեզ հիշեցնում, որ մենք ոչ թե պարզապես արյունակցական, կրոնական կապով կապված էթնոս ենք, ինչպիսիք հազարներով կան, այլ պետություն ենք։ Պետություն ունենալը մեծ պատիվ ու պարտավորվածություն պետք է լինի մեր ազգի համար։ Միմիայն պետությանը օգնելու ու հզորացնելու արդյունքում կարող ենք լինել լսելի, հարգված, քաշ ունեցող ժողովուրդ, ում հետ հաշվի են նստելու։ Սա է ճանապարհը։ Ստեղծենք հզոր պետականություն:

Եվ երկրորդ հետաքրքիր ինֆորմացիան այն է ,որ Ջեմալ փաշայի թոռան `Հասան Ջեմալի, twitter_ի այսօրվա գրառումը հետևյալն է. «Իմ հայ եղբայրներ, ապրիլի 24, ցեղասպանություն, կիսում եմ ձեր ցավը»:

Առանց մեկնաբանության…

Այսօր հայ-թուրքական սահմանի այս կողմում՝ Ախուրյանի ձախ ափին վեր բարձրացվեց Հայաստանի Հանրապետության հսկա դրոշը, որը շատ լավ տեսանելի է Անի մայրաքաղաքից։ Մենք շատ ենք տեսել հուշարձաններ, խաչեր, որ տեղադրվում են բլուրների վրա՝ ի հիշատակ զոհերի, ի փառս հաղթանակների կամ այլ նպատակներով, որոնք տեսանելի են հեռվից, նույնիսկ սահմանի հակառակ կողմից։ Բայց պետական խորհրդանիշները մինչ օրս պակաս ուշադրության են արժանացել։ Ի վերջո, հենց այսօրվա պետությունն է մեր գոյության ու պաշտպանվածության երաշխավորը։ Դրոշը իհարկե զուտ խորհրդանիշ է, բայց դա է մեզ հիշեցնում, որ մենք ոչ թե պարզապես արյունակցական, կրոնական կապով կապված էթնոս ենք, ինչպիսիք հազարներով կան, այլ պետություն ենք։ Պետություն ունենալը մեծ պատիվ ու պարտավորվածություն պետք է լինի մեր ազգի համար։Միմիայն պետությանը օգնելու ու հզորացնելու արդյունքում կարող ենք լինել լսելի, հարգված, քաշ ունեցող ժողովուրդ, ում հետ հաշվի են նստելու։ Սա է ճանապարհը։

Опубликовано Gevorg Barseghyan Пятница, 24 апреля 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: