Այսօր երգչուհի Էմմիի ծննդյան օրն է. Նազենիի յուրահատուկ շնորհավորանքը

Նազենի Հովհաննիսյանն իր էջում հանրայնացրել է լուսանկարներ՝ կցելով տեղեկություն երգչուհի Էմմիի ծննդյան օրվա մասին: Լուսանկարներում նա Էմմիի ընտանիքի, բալիկների հետ մի պայծառ ու աշնանային գեղեցիկ օր է վայելում:

Նազենին, շնորհավորելով Էմմիի ծննդյան տարեդարձը, նշել է, թե նրա փոքրիկ մարմնի մեջ ինչաքն մեծ սեր ու նվիրում կա:

Դա զգալու համար ըստ Նազենիի պետք է պարզապես մեկ օր ապրել Էմմիի ընտանիքում և տեսնել, թե նա ինչպես է վերաբերվում իր բալիկների և ամուսնու հետ:

Նազենին իր գրառման մեջ չի մոռացել նաև հիշատակել Էմմիի ծնողների՝ Նադեժդայի և Դավիթի մասին:

Նա կարծում է, որ այս արվեստասեր ու արվեստակիր զույգի լավագույն ստեղծագործությունն է Էմմին, ով էլ իր հերթին կարողացել է ստեղծել իր գեղեցիկ և սիրառատ ընտանեկան օջախը:

Շնորհավորելով Էմմիին՝ Նազենին ցանկացել է, որ նրա շրջապատի ջերմությունն ու սերը հարատև լինի: Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!