«Այսօր եղել է նաև հեռախոսազրույց մեր ՊՆ-ի և ՌԴ ՊՆ Շոյգույի միջև։ ՌԴ-ն շատ փնթի է խաղում»

Հայկ Մանասյանը գրում է․ «Այսօր մեր արտգործնախարարը Լավրովին ասում է, որ ադրբեջանցիների առաջ գալը uադրանք է ու անթույլատրելի։ Գիտե՞ք ինչ է պատասխանում Լավրովը: մեջբերում եմ պաշտոնական հաղորդագրությունից բառացի.

— Երկուստեք կարևորվեց տարածաշրջանային անվտանգության և կայունության շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների լիարժեք կատարումը և իրադրության uրումը կանխարգելող քայլերի ՀԱՄԱԴՐՈՒՄԸ։

Այսինքն, Լավրովն ասել է, որ եթե ուզում եք իրադրության uրումը կանխարգելվի, ապա բարի եղեք կատարեք պայմանավորվածությունները։ Այն է, Սյունիքում ФСБ ծառայողներով Իրան-Հայաստան-Վրաստան առանցքի բլոկադայի ապահովում ռուսների համար (Կապիտուլյացիայի կետերից մեկը և հունվարյան հանդիպման հիմնական թեման, որի անունը դրել են ճանապարհների ապաշրջափակում)։

Այսպիսով, Ռուսաստանը պաշտոնապես ընդունում է մեր նկատմամբ արվող nտնձգությունների պատասխանատվությունը, ավելին, դրանք պատճառաբանում և արդարացնում ՀՀ-ի անկախ վարքագծով, մասնավորապես հենց այսօր Վրաստանի վարչապետի հետ եղած հանդիպումներով։

Այսօր եղել է նաև հեռախոսազրույց մեր ՊՆ-ի և ՌԴ ՊՆ Շոյգույի միջև։ ՌԴ-ն շատ փնթի է խաղում»։

Понравилась статья? Поделиться с друзьями: