Այսօր դերասան Դավիթ Հակոբյանի ծննդյան օրն է․ դերասանին ուղղված գնահատանքի խոսքերը

Այսօր դերասան Դավիթ Հակոբյանի ծննդյան տարեդարձն է։ Նա հայտնի է առավելաբար հեռուստատեսային սերիալներից։ Դավիթն իր մասնակցությունն է ունեցել նաև արցախյան վերջին պատերազմին։

Ծննդյան օրվա առիթով դերասանը տարատեսակ շնորհավորանքներ է ստանում։ Թերևս, ամենից հուզիչ շնորհավորանքը նրա ընկերոջ՝ գրող Դավիթ Մշեցու շնորհավորական խոսքերն են։ Դավիթը, տեսադրելով իերնց լուսանկարները, գրել է․

«Չնայած համազգային կսկիծին ու ցավին՝ ասել եմ ու կասեմ հար. Մենք հիմա ավելի քան պարտավոր ենք ապրել, քանզի պարտք ունենք մեր զոհված տղերքի ու նրանց ծնողների և մեր բոլորի Մեծ Պապի՝ այն է՝ հայրենիքի առաջ։

Հենց էս տրամաբանության մեջ էլ ուզում եմ շնորհավորել իմ թանկ ու կրակ ընկերոջ՝ Դավիս ծնունդը։ Մարդ՝ առանց որի իմ օրն ու կյանքը թերի կլիներ, մարդ, որի ընկերը լինելու պատրվն ու պարտքն ունեմ։

Դավս՝ մի բան եմ մաղթում՝ միշտ մնաս Դու։ Մնացածը տեղում կլռեմ»։

Понравилась статья? Поделиться с друзьями: