Այսօր դերասանուհի Հասմիկ Ղարիբյանը կդառնար 40 տարեկան

Կենսուրախ, մարդամոտ, շնորհալի և բարեսիրտ , այսպես էին ահա բնութագրում սիրելի դերասանուհուն ճանաչողները: : Հասմիկը կյանքից շտապում էր վերցնել ամենալավը, ամենաբարին, բազում նախագծեր ուներ մտքում իրագործելի:

Կիսատ թողնված մտահղացումներից մեկն էլ կանանց մասնակցությամբ 7.5 նախագծի ստեղծումն էր: Պատրաստակամ ու պարտաճանաչ դերասանուհին նվիրված էր իր գործին, սիրում էր իր մասնագիտությունը: Դերասան Մկրտիչ Արզումանյանը ,ով Հասմիկի լավ ընկերն է ու գործընկերը, դերասանուհու մասին խոսելիս մատնանշում է նրա շիտակությունը, ճշտախոսությունը:

Այսօր ևս սիրված դերասանը գրառում է արել Հասմիկի կամ ինչպես ժողովուրդն էր սիրում կոչել ՝ Կարգին Հասմիկի մասին՝ հավելելով , որ կարոտում է նրան: Դերասանուհու հիվանդության մասին քչերը գիտեին, դա ոչ ցանկալի թեմա էր դերասանուհու համար, թեպետ ինքը մի պահ անգամ չէր երկմտում ,որ ինքն այդ պայքարից հաղթանակած է դուրս գալու :

Մահից մեկուկես տարի առաջ ամուսնացել էր, բնակվում էր ԱՄՆ-ում: Հասմիկը միշտ երազել է իրական, մի փոքր էլ հեքիաթային սիրո մասին, բախտը տվեց նրան այն , ինչ նա երազում էր, սակայն չտվեց ամենակարևորը ՝ այդ սերը վայելելու ժամանակ:

Понравилась статья? Поделиться с друзьями: