Այսօր գրադանավարի օրն է

Այսօր գրադանավարի միջազհային օրն է։ Խոստովանեք, որ գրադարանավարուհիները մեր կյանքում ազդեցություն ունեցել են մեծ, քանզի երբ դեռ փոքր ժամանակ գնում էիր գրադարան ու ուզում էիր գիրք վերցնել, հաճախ հենց գրադարանավարուհիներն էին հուշում, թե որ օրինակ գիրքը արժի վերցնել կամ որը չէ։

Գրադավարուհիների դերակատարումը, նրանց կրթվածությունը, պատրաստվածությունը շատ կարևոր են, հատկապես դպրոցական շրջանում, երբ նոր է ձևավորվում վերաբերմունք առհասարակ գրքի նկատմամբ, քանզի այն անձը ով միջնորդ է աշակերտի ու գրքի միջև, իհարկե պատասխանատու  է հետագայում նրա ընտրությունների համար ու ճաշակի ձևավորման։

Գրադանավարի մասնագիտությունը շատ գնահատված ու ընդունված մասնագիտություն է։ Հաճախ է խոսվում, որ գրադարանային ոլորտում փոփոխություններ չեն լինում, հատկապես սերնդափոխություն, սակայն դա բնականաբար կապված է, որ աշխատավարձերը բավականին քիչ են ու մարդիկ այդ նվիրական մասնագիտությանը չեն ձգտում։

Շնորհավորհում ենք գրադանավարներին իրենց մասնագիտական տոնի կապակցությամբ ու մաղթում են բեղուն աշխատանքային առօրյաներ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!