Այսօր Գայանե Ասլամազյանի ծննդյան օրն է

Այսօր Գայանե Ասլամազյանի ծննդյան օրն է։ Գայանեն գեղեցկուհի հաղորդավար-դերասանուհիներից է, որի ներկայությունը էկրանին իհարկե զարդարում է այն։ Ծնվել է Գայանեն 1976ին՝ Երևանում։

Սովորել է 35դպրոցում՝ 1983-1991ը։ Կրթությունը շարունակել է Մ․ Սեբաստացի համալիրում։ 1993ին Երևանի գեղարվեստի ակադեմիայում է սովորել։ 1999-2002-ը ասպիրանտուրայում է սովորել։

Արվեստի տեսաբանի կրթությունը թույլ է տվել Գայանեին աշխատել «Այո» թերթում։ Եղել է «Ռերիխյան կենտրոն» հասարակական կազմակերպության անդամ։ 2002ին Ժիրայր Դադասյանի առաջարկով մշակութային հաղորդաշար է վարել։ Ամենը արել է Գայանեն ինքնուրույն՝ սցենար, ռեժիսոր, վարող։ Հաղորդումը պոպոլյար է լինում ու շատ լավ գնում է նաև սփյուռքում։

Գայանեն ավելի շատ որպես ժուռնալիստ էհանդես եկել, քան տեսաբան, սակայն հաշվի առնելով, որ սերում է նկարիչների ընտանիքից ու մոտ է եղել արվեստին, ցանկալի կլիներ Գայանեի միտքը տեսնել նաև արվեստի տեսաբանության մեջ։ Վերջին էտապում իր կյանքի նա ԱՄՆ-ում է ու ուսումնասիրում է հոգեբանի մասնագիտություն։

Понравилась статья? Поделиться с друзьями: