Այսօր բարերար Քըրք Քըրքորյանի ծննդյան օրն է

Ամերիկահայ գործարար Քըրք Քըրքորյանը ծնվել է Կալիֆորնիայում: Նրա ընտանիքը Արևմտյան Հայաստանից գաղթած ընտանիքների թվին է պատկանում, որին ճակատագիրը շուրջ քսան անգամ տեղափոխվել է ստիպել վայրից վայր՝ ի վերջո հաստատելով ամենաբանուկ մայրցամաքում՝ Ամերիկայում:

Ք. Քըրքորյանն անցել է կյանքի բավականին հետաքրքիր, բայցև բարդ ու դժվարին փուլեր: Դեռևս իններորդ դասարանից կիսատ է թողնում ուսումը վատ վարքի պատճառով:

Նրա հետաքրքրություններն ու հրապույրները բազմաթիվ էին, սակայն բոլորն էլ ժամանակավոր էին: Նախ սպորտով, ապա կինոյով հետաքրքրվող Քըրք Քըրքորյանը միառժամանակ նաև օդաչուի մասնագիտությամբ է հետաքրքրվել:

Այսօր լրանում է մեծ բարերարի հարյուրերեքամյա տարելիցը: Նրան մինչ հիմա հիշում են որպես կամային, գաղտնապահ ու խիստ ազդեցիկ մարդ, որի խոսքը մեծ արժեք ու կշիռ ուներ:

Որքան էլ խուսափեր լրատվամիջոցներից, սակայն մշտապես գտնվում էր շատերի ուշադրության կենտրոնում՝ իր շարունակական աճող եկամտով ու լայնածավալ գործունեությամբ:

Մեծ է բարերարի մատուցած ծառայությունների ու դրամական նվիրատվությունների քանակը հայրենիքին տարբեր առիթներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: