Այսօր Ա․ Շիրվանզադեի հիշատակի օրն է

Ալեկսանդր Շիրվանզադեի պիեսները այսօր էլ ակտուալ են ու ոչ միայն բեմադրվում են այլ նաև նկարահանվում։ Շիրվանզադեն տեսաբան էր նաև ու թատերագիտական մեծ հարստության հիմնադիրն է։

Ո՞վ էր իմանալու Սիրանույշի, Ադամյանի խաղի մանրամասները, եթե չգրեր Ալեկսանդրը ու հիացած չլիներ փոթորկուն դերասաններով։  Դերձակի ընտանիքում է ծնվել Շիրվանզադեն։ Ֆինանսական պրոբլեմները լուծելու համար աշխատել է նավթի գրասենյակներում, ամսագրերում, և ուր ասես․․․

Հոդվածներ է գրել նավթի գործարանների, բանվորների մասին։  Առաջին վիպակը՝ խնամատարն էր ՝ 1884 ին։ 1885 ին՝ Նամուսը, որով հաստատեց իր տեղը գրականության թոհուբոհում։ Լուսավորչական էր Շիրվանզադեի մտածողությունը ու գրվածքներում արծարծվում էին թեմաներ, որոնք անհավասարոթյան մասին էին։  Քաոսը, Ալեկսանդրի գորհարներից է։

Պատկերացնելու համար կապիտալիզմը, կարելի է ընդամենը կարդալ այդ գործը։Հրաշալի նկարահանեց վերջերս Հ1-ալիքը ու ներկայացրեց ժամանակակից ձևով, մեկ անգամ էլ ապացուցելով, որ Շիրվանզադեն արդի է։ Պատվի համարը ևս ամենաշատ բեմադրված ու նկարահանված պիեսներից է։ Կրկին կապիտալիստական անհավասր կյանքն է ներկայացված։

Понравилась статья? Поделиться с друзьями: