Այսօր Արցախի անկախության օրն է․ Նիկոլ Փաշինյանը Facebook-ում գրառում է կատարել

1992-ի սեպտեմբերի 2-ըԱրցախի և արցախահայության պատմության ամենակարևոր, եթե ոչ կարևորագույն օրերից է։ Այդ օր Արցախն անկախացավ ԽՍՀՄ-ից՝ հայտարարելելով Արցախի Հանրապետության հռչակման մասին։

Անկախության հռչակագիրը հաստատվել է մայրաքաղաք Ստեփանակերտում կայացած պատգամավորների մարզխորհրդի և Շահումյանի շրջխորհրդի համատեղ նստաշրջանի ժամանակ։

Օրվա կապակցությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակմամբ է հանդես եկել։

«Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է։

Փառք Արցախի հերոսական ժողովրդին Փառք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»,-սոցցանցի իր էջում գրել է վարչապետ Փաշինյանը։

Դե ինչ, շնորհավո՛ր տոնդ, Արցա՛խ, շնորհավո՛ր տոնդ քաջ ժողովուրդ։ Իհարկե, հավերժ հիշատակ այն երիտասարդներին, ովքեր արյան գնով կերտեցին Արցախի Հանրապետությունը և նվաճեցին հաղթանակը։ Չենք մոռանում զինվորներին ևս, ովքեր 2016-ի ապրիլյան քառօրյային կյանքով սրբագործեցին թշնամու դեմ տարած հաղթանակը։

Փա՛ռք մեր զինվորներին և հայոց բանակին։

Понравилась статья? Поделиться с друзьями: