Այսօր Արտո Թունջբոյաջյանի ծննդյան օրն է

Արտո Թունջբոյաջյանի ծննդյան օրն է։ Արտոն  Անատոլիայից է և 1915 ի ժամանակ ընտանիքը եկել է Ինստամբուլ ու հաստատվել։

1957 թվականին է Արտոն ծնվել։ 2000-ականներին Արարատ կատարումով Արթոն շատ ճանաչվեց Հայաստանում, թեպետ մինչ այդ կատարող էր Արմենիան բենդում, որը պոպոլյար էր աշխարհում։

Արտոյի եղբայրը ևս կոմպոզիտոր է։ Արտոն ասում է մամայից ու պապայից չեմ սովորել հայ լինելը, սովորել եմ ավելի շատ դպրոցում․ որը հայկական էր։ Դպրոցում օրենք կար, որ մենք հայ պատմությունը չէին կարող սովորել, որովհետև Թուրք երկրորդ տնօրեն կար։ Եվ այդ տարիներին, երբ յոթ տարեկան էի հասկացա, որ բոլորի համար ես հայ եմ, որին իրենք չեն սիրում։

Արտոյի ընտանիքը տեղափոխվեց ԱՄՆ ու պատմում է, որ նույնիսկ այնտեղ, երբ խոսում էինք թուրքերի մասին, մայրը պատուհանը փակում էր, վախ կար կարծրացած։ Արտոն ասում է ես ապրում եմ մեր ազգի իմաստը առողջ ձևով ներկայացնելու համար, մահացածները իմ հետ ապրում են։

Понравилась статья? Поделиться с друзьями: