Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է

Այսօր Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է։ Ա․ Ջիգարխանյանը ծնվել է 1935ին Երևանում՝ Բորիս Ակիմովի և Ելենա Վասիլյեվայի ընտանիքում։ Ամատներով Թիֆլիսական հայ գենից են սերում Ջիգարխանյանները։

Հայրը Արմենի գնաց տնից, երբ Արմենը մի քանի ամսեկան էր։ Առաջին անգամ հորը տեսավ, երբ մեծ էր արդեն։ Մահից առաջ Բորիսը խոստովանել է, որ ափսոսում է իր արածի համար ու կարոտում է Արմենին։ Արմենը ռուսախոս միջավայրում է մեծացել։ Դպրոցում թատրոնով ու կինոյով էր տարված, հետո գնաց Մոսկվա ու ընդունվելու Գիտիս, բայց չստացվեց։

Գալով Երևան տեղավորվեց Հայֆիլմ կինոստուդիայում։ 1954ին ընդունվում է թատերական ինստիտուտ։ Վարդան Աճեմյանի ուսանողն է դառնում։ Արմենի հետ սովորել են Գալյա Նովենցը, Հենրիկ Հովհաննիսյանը։

Ընդունվում է աշխատելու Ստանիսլավսկու թատրոն։ 1960ից սկսում է խաղալ ֆիլմերում։ Ա․ Ջիգարխանյանին մեծ հայտնիություն է բերում «Եռանկյունի» ֆիլմը։ Մեկնելով Մոսկվա, Արմենը դառնում է ամենաշատ նկարահանվող արտիստներից մեկը ու հաստատվում է Ռուսաստանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: