Այսօր Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է․ մանրամասներ քաղաքական գործչի կյանքից

Այսօր՝ հուլիսի քսանհինգին, քաղաքական գործիչ Արմեն Աշոտյանի ծննդյան օրն է։ Ծնվել է Երևանում և այժմ էլ ապրում է Երևանում։ Նա այսօր դարձավ քառասունվեց տարեկան։

Արմեն Աշոտյանը բժշկական գիտությունների թեկնածու է։ Հայաստանի Հանրապետական կուսակցույթյան փոխնախագահն է։ Աշոտյանն ունի «Դատական բժշկություն» մասնագիտությունը։ Նա եղել է Հայաստանի Կրթության և գիտության նախարարը։

Արմեն Աշոտյանը մշտապես աչքի է ընկել իր ստեղծագործական աշխատանքով և սիրով ներգրավվում է մշակութային կյանքին։ Աշոտյանը եղել է ԵՊԲՀ ուսանողական խորհրդի  նախագահ և այդ տարիներին բազմաթիվ միջոցառումներ է կազմակերպել, սցենարներ ստեղծել և բեմադրել տարբեր պարային համարներ։

Նա հանդես է եկել նաև որպես երգերի խոսքերի հեղինակ և հեղինակել մի քանի երգեր և անգամ կատարել այդ երգերը։ Քաղաքական գործիչն ամուսնացած է և ունի երկու որդի։

Արժանացել է մի շարք պարգևների․ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ , Մովսես Խորենացու մեդալ, ՀՀ Զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալ, ՀՀ Ոստիկանության «Համագործակցության ամրապնդան համար» մեդալ, ՀՀ Ոստիկանության «Օրենքի պատվար» մեդալ և այլն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!