Այսօր Արթուր Մեսչյանի տարեդարձն է․ մանրամասներ երաժիշտի կյանքից

Այսօր՝ մարտի երեքին, Արթուր Մեսչյանի ծննդյան օրն է։ Ճարտարապետը և տաղանդավոր երաժիշտն այսօր դարձավ 74 տարեկան։ Տաղանդավոր երաժիշտին սիրում ու գնահատում են շատերը։

Նա նաև բանաստեղծություններ է գրում և սեփական երգերի հիմնական մասի հեղինակը հենց ինքն է։ Նրա բոլոր երգերը կոչված են սովորեցնելու, մատնացույց անելու արատավոր երևույթներ, դրանք ծաղրելու ու փնովելու։ Հասարակությունը Արթուր Մեսչյանի երգերը բնորոշում է որպես կյանքի երգեր։

Նա երգում է մանուկ հասակից, իսկ յոթ տարեկանում արդոն սկսեց ավելի մոտ լինել դաշնամուրին և ջութակին։ Իսկ դպրոցական տարիներից արդեն սկսում է գրել երաժշտություն։ Երաժիշտը նաև երգել է հոգևորական երգչախմբում՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երգչախմբում։

Դա 1973 թվականին էր։ Տաղանդավոր կոմպոզիտորը նաև քաղաքական գործունեությամբ է հանդես եկել։ Ինչպես գիտեք՝ նա 2018-ից սկսած երկու տարի եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, այնուհետև ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Շնորհավորում ենք Արթուր Մեսչյանին և լավագույն մաղթանքները հղում նրան։

Понравилась статья? Поделиться с друзьями: