Այսօր Արամ Ասատրյանի ծննդյան օրն է․ մանրամասներ սիրված երգչի մասին

Այսօր՝ մարտի երեքին, Արամ Ասատրյանի ծննդյան օրն է։ Վաղ սերնդի ներկայացուցիչները նրան լավ են ճանաչում և առանձնահատուկ ջերմությամբ հիշում այն հին ու բարի օրերը, որոնք անց էին կենում Արամ Ասատրյանի երաժշտության ներքո։

Արամը ծնվել է 1953 թվականին, Էջմիածնում։ Նրա ծնողները Արևմտյան Հայաստանի փախստականներ էին։ Փոքրիկ Արամին երաժտությունը հետաքրքրում է դեռ վաղ տարիքից և նա միշտ է երգել։

Սակայն հայտնի դարձավ միայն 1980-ականներից։ Սկզբում նա մի քանի երգիչների հետ խումբ կազմեց, ինչպիսիք էին՝ Լևոն Աբրահամյանը, Խաչիկ Սահակյանը, Սուրեն Գասպարյանը և այլք։

Նրանք երգում էին ժողովրդի համար, արցախյան հերոսների համար, տարաբնույթ միջոցառումների ժամանակ և ուրախացնում ժողովրդին ու կիսում նրա տխրությունը երգի միջոցով։ Այնուհետև Արամ Ասատրյանը զարգացում ապրելով կարիերայում՝ սկսում է իր շրջագայությւոնները և մեծ հայտնիություն սեր վայելում։

Նա հինգ հարյուր երգերի հեղինակ է։ 2003 թ․ Մշակույթի նախարարությունը նրան շնորհում է «Գուսան» պատվավոր տիտղոսը։ Գուսանը կյանքից հեռացել է 2006-ին՝ սրտի կաթվածից։

Понравилась статья? Поделиться с друзьями: