Այսօր Ավո Ադամյանի ծննդյան օրն է

Այսօր հրաշալի երգիչ ու տաղանդաշատ դերասան, անչափ սիրելի Ավո Ադամյանի ծննդյան օրն։ Չքնաղ այս օրը, կորոնավիրուսյան ախտի համավարակային իրավիճակից ելնելով, Ավետիքը շքեղ չի նշել, սակայն միևնույնն է, արժանացել է ընկերների բազում շնորհավորանքների։

Նրանցից հետ չեն մնացել նաև Ավոյի երկրպագուները և հետևորդները՝ կոմպլիմենտների տեղատարափ անձրև ցողելով։

Իրապես, անչափ հաճելի է նման քանակության շնորհավորանքներ ստանալը, հատկապես այն պարագայում, որ Ավոյի համար միշտ երազանք է եղել ֆիլմերում նկարահանվելը։ Երգարվեստում լուրջ հաջողությունների հասնելով՝ նա կարողացավ նաև ֆիլմաշխարհ մուտք գործել։

Շատ սերիալներից հայտնի դերասանը, իրապես, հավանության է արժանացել երկրպագուների կողմից։

Մասնագիտական դերասանական կրթությունն օգնել է նրան էլ ավելի կայանալ իր ընտրած ոլորտում՝ շատ դեպքերում իր դերի անփոխարինելի մարմնավորողը դառնալով։

Անչափ հաճելի է Ավոյին նորանոր նախագծերում տեսնել՝ հիանալով նրա տաղանդաշատ ու նրբագեղ խաղով ու կերպարային հուրահատուկ նմանությամբ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!