Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս Ռոման Պողոսյանի ծննդյան օրն է

Այսօր ապրիլյան քառօրյայի անմահ հերոս, փոխգնդապետ Ռոման Պողոսյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 41 տարեկան։ Զոհվել է ապրիլյան ողբերգության առաջին իսկ օրը՝ Ջրականում (Ջաբրայիլ), սակայն մինչև ապրիլի 10-ն անհետ կորած է համարվել։ Ամսի 11ին Կարմիր խաչի միջնորդությամբ մարմինների փոխանակում է տեղի ունեցել՝ պարզվելով՝ Ռոմանը զոհվել է։ Նրա հոգեհանգիստը կայացել է հենց ծծնդյան օրը՝ ապրիլի 12-ին՝ Դուդուկչիում։

Ռոմանն ամուսնացած էր, ուներ երեք երեխա՝ երկու որդի և մեկ դուստր։ Ապրիլի 2-ին նա պետք է տուն վերադառնար, բայց․․․

Կնոջ՝ Մարինայի խոսքով, ապրիլի 1-ի գիշերն է վերջին անգամ խոսել ամուսնու հետ, իսկ առավոտյան սկեսուրից իմացել է ջաբրաիլյան կրակոցների մասին։ Կնոջ սիրտն անհանգիստ էր, քանզի միշտ կապի մեջ է եղել ամուսնու հետ։

Փոխգնդապետ Պողոսյանը ծնվել է 1979ի ապրիլի 12ին արցախյան Դուդուկչի գյուղում: Նա դպրոցական տարիներից հետո անցել է ծառայության՝ անձնվիրաբար նվիրվելով հայրենիքին մինչ կյանքի վերջին օրը։

Понравилась статья? Поделиться с друзьями: